Նոր արագաչափ է տեղադրվել Սևանից դեպի Դիլիջան ուղղությամբ. Այն կգործարկվի հոկտեմբերի 26-ից
23/10/2012 14:38
Նմանատիպ
Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ շարունակվում են միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, հոկտեմբերի 26-ից գործարկվելու է «Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածում (թունելի հարակից տարածք)’ Սևանից դեպի Դիլիջան ուղղությամբ նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքը:
Ճանապարհի տվյալ հատվածում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 50 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում