Գեներալ Մակարյանը պարգևատրվել է Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով
21/09/2015 16:33

Նմանատիպ
Անկախության տոնի առթիվ ՀՀ ԶՈՒ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը պարգևատրվել է Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով, որի մասին ասվում է ՀՀ նախագահի հրամանագրում:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, զորքերի մարտական պատրաստության ապահովման գործում մատուցած ակնառու ծառայությունների համար թիվ 27527 զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Արտավազդի ՄԱԿԱՐՅԱՆԻՆ պարգևատրել Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով:
ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Հետևեք մեզ նաև Telegram-ում