Այսօր պաշտոնապես մարվել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցչության հիմնադրմանը նվիրված Առաջին օրվա ծրարը
23/10/2012 16:57
Նմանատիպ
Այսօր` հոկտեմբերի 23-ին, տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցչության հիմնադրմանը նվիրված Առաջին օրվա ծրարի մարման պաշտոնական արարողությունը:
Մարման արարողությանը ներկա էին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը, ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան, «Հայփոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը և «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության 20-ամյակին նվիրված նամականիշը պաշտոնապես մարվել և շրջանառության մեջ է դրվել ս.թ. մարտի 23-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում