Երևանի և Կահիրեի միջեւ անմիջական կապերը կզարգանան

Հոկտեմբերի 23-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում ունեցավ Կահիրեի նորանշանակ նահանգապետ Ուսամա Ահմադ Քամալի հետ, հաղորդում են ԱԳՆ մամլո ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Երևանի եւ Կահիրեի միջեւ անմիջական կապերի զարգացմանը, մասնավորապես’ երկու քաղաքների միջեւ իրավական փաստաթղթի ստորագրման, փոխայցելությունների ակտիվացմանն ու փոխադարձ միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր: Զրուցակիցները հեռանկարային համարեցին համագործակցությունը զբոսաշրջության եւ մշակույթի բնագավառներում:

Երկուստեք բարձր գնահատվեց դարերի ընթացքում եգիպտահայերի նշանակալից ներդրումը Կահիրեի մշակութային-հասարակական կյանքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում