Չեխիայի խորհրդարանը բանաձև է ընդունել՝ մարդասպան Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ
Նմանատիպ
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի արտաքին գործերի, պաշտպանության և անվտանգության կոմիտեն հոկտեմբերի 23-ին կոմիտեի նախագահ Յոզեֆ Ռեգեցի նախագահությամբ միաձայն ընդունել է սենատոր Յարոմի Շտետինայի հեղինակած բանաձևը, որով խորը մտահոգությունն ու ափսոսանքն է հայտնում Ադրբեջանի նախագահի կողմից Հունգարիայում դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ:
Չեխիայի խորհրդարանի կոմիտեն իր խորը մտահոգությունն ու ափսոսանքն է հայտնում առ այն, որ Ադրբեջանի նախագահն իր որոշմամբ ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին, ում Եվրոպական միության անդամ պետության դատարանը դատապարտել էր սպանության համար:
Ըստ Չեխիայի խորհրդարանի՝ այդ քայլը կարող է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում լարվածության հետագա շիկացմանը, ինչպես նաև մտահոգություն կա, որ այս որոշումը խոչընդոտելու է հակամարտությունից տուժած հասարակությունների հաշտեցման գործընթացին և վտանգի տակ է դնում տարածաշրջանում միջանձնային շփումների խաղաղ զարգացման ապագա հնարավորությունը:
Կոմիտեն հանձնարարել է նախագահ, սենատոր Յոզեֆ Ռեգեցին սույն բանաձևի մասին տեղեկացնել Սենատի նախագահին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում