«Հայկական ժամանակ». Գոյություն ունի աշխատանքի տեղավորման մոտավորապես 20-25 գործակալություն
24/10/2012 09:59
Նմանատիպ
Հայաստանում կա աշխատանքի տեղավորման մոտավորապես 20-25 գործակալություն: Դրանցից «ամենաաշխույժներին», օրինակ’ «Շանս» կադրային կենտրոնին, դիմում է ամսական 200 մարդ, որոնցից աշխատանք է գտնում 20-30 հոգի:
«Ալֆա»-ին ամսական 100 անձ է դիմում, որի 20 տոկոսն է գտնում աշխատանք: «Վեներա»-ում ամսական գրանցվում ‘ 40, աշխատում’ 4 մարդ: «Ակսեպտ» կենտրոն դիմում է ամսական 20-30 մարդ, գրանցվում’ 7-12, աշխատանք գտնում’ 6-7 հոգի: