«Հրապարակ». Ծառուկյանը կրկին մեկնել է արտերկիր
Նմանատիպ
Գագիկ Ծառուկյանը կիրակի օրը կրկին մեկնել է արտերկիր’ տեղեկացրել է Ծառուկյանի մամլո քարտուղարը: Որ երկիր’ չի ասվել: Երբ «Հրապարակը» փորձել է Ծառուկյանին մոտ կանգնած աղբյուրից ճշտել, թե որ երկիր է մեկնել, մտերիմը զարմացած ասել է. «Ոչ մի տեղ էլ չի մեկնել, Երևանում է»: Այնուհանդերձ, ԲՀԿ պաշտոնական խողովակը երկրորդել է իր պնդումը: Ինչ վերաբերում է Ծառուկյանի կարծիքին «Կենտրոն» հեռուստատեսությամբ Լևոն Զուրաբյանի հնչեցրած հայտարարության վերաբերյալ, որ եթե ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն միանան, կկարողանան հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, ապա ասել է. «Հնչել է տեսակետ, որը գոյության իրավունք ունի»: Ասել է թե’ համաձա՞յն եք այդ կարծիքի հետ: «Որևէ այլ մեկնաբանություն այս պահին ես չունեմ»,- ասել է Իվետա Տոնոյանը: Զուրաբյանի հնչեցրած մտքի մեկնաբանություն չուներ նաև ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Նա ընդամենը ասել է. «Նորմալ եմ համարում այդ կարծիքը»: Մեկնաբանություն ուներ Գագիկ Ջհանգիրյանը. «Եթե ԲՀԿ-ն աջակցի Հայ ազգային կոնգրեսի թեկնածուին, ես կողմ կլինեմ, որ միանանք»: Հակառակին դե՞մ եք: «Ես պնդում եմ, որ Կոնգրեսն իր թեկնածուն է ունենալու»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում