«Ժողովուրդ». ՌԴ-ն միջնորդավորված, բայց հստակ հասկացնում է ՀՀ իշխանություններին կողմնորոշվել
24/10/2012 10:08
Նմանատիպ
Ռուս վերլուծաբւսն Միխայիլ Լեոնտևը, որը ռուսական քաղաքական շրջանակներում համարվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսափողը, երեկ բավական կտրուկ հայտարարություններ է արել ՀՀ հասցեին. «Եթե չլիներ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, Հայաստանը չէր լինի քարտեզի վրա»: Ավելին, Լեոնտևը հիշեցրել է ՀՀ տնտեսության վիճակի վրա ՌԴ ունեցած ազդեցության մասին ու խոսքը եզրափակել այսպես. «Եվրասիական միությանը ՀՀ անդամակցությունն այլընտրանք չունի, և դա անխուսափելի է, ինչպես տարվա եղանակները»: Այլ կերպ ասած’ ՌԴ-ն առայժմ միջնորդավորված, բայց հստակ հասկացնում է ՀՀ իշխանություններին’ վերջնականապես կողմնորոշվել Եվրասիական միավորմանն անդամակցելու հարցում’ միաժամանակ ակնարկելով այդ առաջարկից հրաժարվելու դեպքում բոլոր հնարավոր վտանգների մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում