«Հայոց աշխարհ». Անձնային հարաբերությունները չի կարելի բերել քաղաքական հարթություն. Ալ. Արզումանյան

«Հայոց աշխարհ» թերթի թղթակցի հետ զրույցում պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը նշել է, որ իր խորին համոզմամբ՝ անձնային հարաբերությունները չի կարելի բերել քաղաքական հարթություն:

«Շատերը շատերին չեն սիրում, չեն համակրում, բայց եթե մարդը չի կարող քաղաքական հարթությունում դա անտեսել, ուրեմն չպետք է զբաղվի քաղաքականությամբ։ Քաղաքական դաշտում համագործակցությունը պետք է լինի գաղափարների, ծրագրերի շուրջ, ոչ թե սիրելիների ու բարեկամների հետ։

Անհրաժեշտության դեպքում կարելի է որեւէ կարեւոր խնդիր լուծելու համար համագործակցել նաեւ քաղաքական հակառակորդի կամ քաղաքական հակառակ գաղափարախոսություն ունեցող ուժի հետ։ Կարծում եմ, տեսանելի է, թե ինչպիսի համերաշխությամբ հիմա համագործակցում ենք Դաշնակցության հետ՝ ունենալով գաղափարական լուրջ տարաձայնություններ։ Միաժամանակ կան խնդիրներ, որոնց լուծումների շուրջ մոտեցումները միասնական են»»,- մեջբերում է «Հայոց աշխարհը»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում