Մատենադարանի տարածքում առկա է քարաթափման վտանգ
24/10/2012 11:53
Նմանատիպ
Մաշտոցի պողոտայում’ Մատենադարանի մոտակայքում առկա է քարաթափման վտանգ:
Ինչպես հաղորդում են ԱԻՆ-ից, նման ահազանգ ստացվել է նախօրեին: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Տեղեկատվության համաձայն՝ իրականացվել է տեղանքի ուսումնասիրում, ինչի արդյունքում պարզվել է, որ Մատենադարանի հարակից սարալանջից տեղի է ունեցել քարաթափում, առկա է քարաթափման վտանգ:
Դեպքի մասին տեղյակ են պահվել քաղաքապետարանի շինբարեկարգման և փրկարար ծառայության համապատասխան վարչությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում