Ուրախալի լուր՝ Ա.Աշոտյանից. Մեր աշակերտները փայլուն են հանդես եկել Աստղագիտության միջազգային օլիմպիադայում
24/10/2012 12:55
Նմանատիպ
«Հենց նոր ուրախալի լուր ստացա Հարավային Կորեայից, որտեղ անց էր կացվում Աստղագիտության միջազգային օլիմպիադան:
Մեր աշակերտները փայլուն են հանդես եկել, նվաճելով 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ: Հրաշալի արդյունք: Շնորհավորում եմ բոլորիս և շնորհակալություն եմ հայտնում մեր երեխաներին Հայաստանի անունը բարձր պահելու համար»: Այս մասին ֆեյսբուքայն իր էջում գրել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-24-ին Հարավային Կորեայի Գվանջու քաղաքում անցկացվում էր աստղագիտության միջազգային օլիմպիադան, որին մասնակցում էին Երևանում անցկացված ԱՊՀ երկրների աստղագիտական օլիմպիադայում հաղթած հայ պատանիները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում