Վարչապետ. «Փաստը մնում է փաստ. ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը ստորագրել են, որ նախագահական ընտրություններում պաշտպանելու են Ս.Սարգսյանին»
Նմանատիպ
«Քաղաքական գործընթացները այնքան արագ են ընթանում, որ ոչինչ բացառել չի կարելի»: Այս մասին այսօր ԱԺ-ում կայացած լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ ԲՀԿ-ն սեփական թեկնածուով հանդես գա նախագահական ընտրություններում, կամ նոր հուշագիր ստորագրվի:
«Բայց փաստը մնում է փաստ՝ այսօր ունենք հայտարարություն, որը ստորագրել է ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը այն մասին, որ նախագահական ընտրություններում նրանք պաշտպանելու են Սերժ Սարգսյանին»,- ընդգծել է վարչապետը:
Ըստ նրա՝ երբ մոտենան ընտրությունները, արդեն ինքըստինքյան կհստակեցվի, թե ովքեր են պատրաստվում մասնակցել ընտրություններին և ինչ ֆորմատում:
«Իսկ ինչ վերաբերում է նոր փաստաթղթին, ապա այս պահին դրա մասին խոսք չկա»,- ասել է Տ.Սարգսյանը:
Մեկնաբանելով այն հարցը, որ վերջին շրջանում ակտիվացել են իր պաշտոնանկությունների մասին լուրերը, Տ.Սարգսյանն ասել է. «Այս հարցը ամեն անգամ հնչեցվում է’ նորմալ եմ դրան վերաբերվում, քանի որ դա քաղաքական պայքարի ձևերից մեկն է: Երջանկահիշատակն Անդրանիկ Մարգարյանն էլ նշում էր, որ այդ հարցը մշտապես բարձրաձայնվում է»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում