«Հրապարակ». Կարճաղբյուրում կարանտինային հսկողության կետ է ստեղծվել
25/10/2012 09:59
Նմանատիպ
Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի մոտ կարանտինային հսկողության կետ է ստեղծվել, քանի որ այս գյուղում սիբիրախտի նշաններով հիվանդներ են հայտնաբերվել:
Նման անցակետերում սովորաբար ախտահանող լուծույթով հատուկ ավազաններ են տեղադրվում’ տարածքից դուրս եկող ավտոմեքենաների անիվները մաքրելու համար: Սա կիրառվում է հատկապես այն համաճարակների ժամանակ, որոնց տարածման աղբյուրը, ինչպես սիբիրախտի դեպքում, կարող է վարակված հողը լինել: Սակայն Կարճաղբյուրի կարանտինային կետում նման միջոցներ չեն ձեռնարկվում: Վարակի տարածումը կանխում են ոստիկանները, որոնք կանգնեցնում են անցնող մեքենաները, բացել են տալիս բեռնախցիկները’ համոզվելու համար, որ հիվանդ միս չի տեղափոխվում: