«Հայկական ժամանակ». ՌԴ-ից գազի գնման գինը բարձրացել է, իսկ ներքին սպառման սակագինը’ մնացել անփոփոխ
Նմանատիպ
Երեկ ՀՀ մաքսային ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին առևտրին առնչվող պաշտոնական վիճակագրական տվյալներ, որից կարելի է հաշվարկել, թե Հայաստանն երրորդ եռամսյակում ինչ գնով է գազ ստացել Ռուսաստանից:
3-րդ եռամսյակում ՌԴ-ից ՀՀ է մատակարարվել 304 մլն խմ բնական գազ, և այդ ամբողջը սահմանի վրա արժեցել է 74 մլն 427 հազար դոլար: Պարզվում է, որ յուրաքանչյուր հազար խմ գազը ՌԴ-ից գնել ենք ավելի քան 244 դոլարով: Ի դեպ, պաշտոնապես հայտարարվում է, թե ՌԴ-ից գնվող գազի գինը չի փոխվել և նախկինի պես 180 դոլար է: Մասնավորապես, նման հայտարարությամբ ամեն առիթով հանդես է գալիս ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Փաստորեն, ՌԴ-ից գազի գնման գինը բարձրացել է, իսկ ներքին սպառման սակագինը’ մնացել անփոփոխ: Սա տասնյակ միլիոնավոր դոլարների ֆինանսական ճեղքվածք է առաջացնում գազահամակարգում, որը ինչ-որ կերպ պետք է փակել: Աժ պատգամավոր Լևոն Զուրաբյանը երեկ Աժ-ում հայտարարել է, թե այդ ճեղքվածքը փակելու համար Հայաստանը ՌԴ-ին է վաճառել «Հայռուսգազարդում» իր բաժնեմասը’ մոտ 20 տոկոսը: