«Հրապարակ». Գյումրիի քաղաքապետարանում կադրային ջարդ է սկսել
25/10/2012 10:06
Նմանատիպ
Գյումրիի նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը քաղաքապետարանում, բառի բուն իմաստով, կադրային ջարդ է սկսել: Բացի հայեցողական պաշտոններից, աշխատանքից ազատվում են նաև համայնքային ծառայողները, որոնք պետք է օրենքով պաշտպանված լինեին: Իհարկե, ձևակերպումը լինում է’ սեփական դիմումի համաձայն, բայց աշխատողներին առաջարկվում է գրել այդ դիմումները: Այլ բան է, որ վերջիններս չեն էլ փորձում պայքարել և հոժարակամ գրում են դրանք: Արդեն ութ վարչության պետ է փոխվել: Ընդ որում’ նրանց թվում և ԲՀԿ-ականներ են, և ՀՀԿ-ականներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում