«Առավոտ». Ռ. Քոչարյանը ռեաբիլիտացիայի կարիք չունի

«Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանին «Առավոտ»-ը հարցրել է’ ինչո՞ւ եք կարծում, թե Ռոբերտ Քոչարյանին հազիվ թե պետք լինի ՀԱԿ-ի աջակցությունը, գուցե նրա քաղաքական ռեաբիլիտացիայի համար բավական արժեքավո՞ր են ՀԱԿ-ի մեսիջները: «Նախ’ Ռ. Քոչարյանը ռեաբիլիտացիայի կարիք չունի, որովհետև քանի դեռ Հայաստանում ոչ լեգիտիմ եղանակներով է ձևավորվում իշխանություն, իսկ նա դրա մասին հրաշալի գիտի, ռեաբիլիտացիայի կարիք չկա: Բացի այդ’ ո՞ւմ միջոցով ռեաբիլիտացվի Ռ. Քոչարյանը, ներկայիս ՀԱԿ-ի՞… ՀԱԿ-ում մնացել է միայն մի գրասենյակ և մի խմբակցություն, որտեղ որքան մարդ կա, այդքան’ մոտեցում և դիրքորոշում, ընդ որում’ մեկը մյուսին հակասող և ինչ-որ առումով անհամատեղելի: Փաստորեն, այնտեղ քաղաքական ուժ չկա ներկայումս, ընդհանրապես մարդ չկա այդ ուժի հետևում»,- նկատել է Ռ. Մեհրաբյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում