«Հրապարակ». «Ես Դուբայում եմ, Գագիկ Ծառուկյանը Դուբայում չէ. ինքը Երևանում է, ես մենակ եմ ըստեղ». Սամվել Ալեքսանյանը
Նմանատիպ
«Ես Դուբայում եմ, Գագիկ Ծառուկյանը Դուբայում չէ. ինքը Երևանում է, ես մենակ եմ ըստեղ»,- երեկ «Հրապարակի» լրագրողին հեռախոսով ասել է Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը’ ի պատասխան այն հարցի, թե որտեղ է ինքը, և արդյո՞ք Գագիկ Ծառուկյանն իր հետ կիրակի օրը մեկնել է Դուբայ: «Չէ, ես կիրակի եկել եմ, ըստեղ յոթ էրեխեքիս հետ եմ»: Իսկ այստեղ ասում են, թե Ծառուկյանի հետ եք սիրում Դուբայում հանգստանալ, իմա’ քաղաքական որոշումներ կայացնել: «Կնոջս հետ եմ, հանգստանում ենք, ամսվա վերջին գալու ենք Հայաստան. Ի՞նչ քաղաքական, ի՞նչ բան»: Սամվել Կարապետյա՞նն էլ այդտեղ չէ: «Չէ, էստեղ չէ»,- եզրափակել է նա: «Հիշեցնենք, որ երեկ մամուլում գրել էին, թե Ծառուկյանը Դուբայում է, նրա հետ են նաև Սամվելներ Ալեքսանյանը և Կարապետյանը: Երեկ բոլորս տեսանք, որ Գագիկ Ծառուկյանն իսկապես Երևանում է և Հովիկ Աբրահամյանի ու ՌԴ դեսպան Կովալենկոյի հետ Հայաստան-Ռուսաստան էքսպո-2012 ցուցահանդեսն է բացում: Դիմեցինք նաև Ծառուկյանի մամլո քարտուղարին’ փաստորեն, ԲՀԿ առաջնորդը Երևանում էր և ոչ արտերկրում, ինչպես երեկ հավաստիացնում էիք մեզ: «Ոչ, նա արտերկրում էր, այսօր առավոտյան եկել է, երեկոյան էլի գնալու է»,- ասաց Իվետա Տոնոյանը: Ո՞ւր է այդքան գնում-վերադառնում ԲՀԿ առաջնորդը, մամլո քարտուղարը «չէր կարող ասել»»,- եզրափակում է թերթը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում