ՕԵԿ-ի և Չինաստանի կոմունիստական կուսակցության միջև միջկուսակցական համագործակցություն է հաստատվել
Նմանատիպ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպում է ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մուրադբեկ Իմանալիևի հետ, ում հետ քննարկվել են ՇՀԿ-ում Հայաստանի դիտորդական անդամակցությանն առնչվող հարցեր:
ԱԱԽ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ԱԱԽ քարտուղարը մասնակցել է նաև ՇՀԿ և ՀԱՊԿ-ի կազմակերպած համատեղ խորհրդաժողովին, որին ներկա է գտնվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Խորհրդաժողովին հաջորդել է Արթուր Բաղդասարյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվել են ստորագրված պլանի համաձայն 2013 թվականի ընթացքում Հայաստան-ՀԱՊԿ համագործակցությանն առնչվող հարցեր:
Այնուհետև Արթուր Բաղդասարյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ Կոմկուսի կենտկոմի անդամ Չեն Ֆենսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան-Չինաստան ռազմավարական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Չեն Ֆենսյանին են փոխանցվել Հայաստանի Հանրապետական և «Օրինաց երկիր» կուսակցությունների պաշտոնական հրավերները’ վերջինիս Հայաստան այցելելու վերաբերյալ: Պաշտոնապես հայտարարվել է ՕԵԿ-ի և Չինաստանի կոմունիստական կուսակցության միջև միջկուսակցական համագործակցության մասին:
Աշխատանքային հաջորդ հանդիպումը կայացել է ՉԺՀ ներդրումային գործակալության ղեկավար Սյու Ցզինի հետ, ում հետ քննարկվել են Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերում չինական կողմի մասնակցությանն ու ներդրումների ներգրավմանն առնչվող հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում