Պուտինն էլի ռուսներին ֆռռացրեց

Պուտինն էլի ռուսներին ֆռռացրեց

Նաիրի Բադալյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

ՊՈՒՏԻՆՆ ԷԼԻ ՌՈՒՍՆԵՐԻՆ ՖՌՌԱՑՐԵՑ ;)))))
Հասկանալու համար, թե հիմա էլ Սիրիա ներխուժելով, Պուտինը Ռուսաստանի գլխին ինչ օյին խաղաց, եկեք մի քանի փաստեր համադրենք.
1. Սիրիայում պատերազմը ընթանում է հիմնականում դավանաբանական կտրվածքով բաժանված կողմերի միջև, որի մի կողմը ներկայացնում է իսլամի ակնհայտ փոքրամասնություն կազմող շիիթների բոլոր ուժերը՝ Ասադի ալավիները, Իրանը, ենթադրաբար՝ նաև Իրաքի շիիթական կառավարությունը և լիբանանյան Հզբոլլահը, մյուս կողմից խմբավորված կռվում են ծոցի արաբական բոլոր հարուստ սուննի երկրների և Արևմուտքի հովանավորությունը վայելող ու Ասադին ընդդիմադիր չափավոր ապստամբների սուննիական խմբավորումները։ Միանգամայն ինքնուրույն՝ 3-րդ բևեռ է կազմում սուննի արմատականությունը ներկայացնող ԻՍԻՍ-ը (որի հարաբերությունները խիստ տարօրինակ են ինչպես Ասադի ռեժիմի, այնպես էլ սուննի արաբական երկրների հետ, ինչի արդյունքում վերջինիս դեմ փաստացիորեն քրդերի փեշմարգայից ու Արևմտյան երկրների ավիացիայից բացի ոչ մեկը չի կռվում, ինչն առանձին խոսակցության թեմա է),
2. Ռուսաստանը պատերազմի մեջ է մտնում շիիթների կողմից՝ ընդդեմ սուննիների,
3. Ռուսաստանի բնակչության 14 տոկոսը կամ շուրջ 20 միլիոն կազմող մուսուլման քաղաքացիները գրեթե ամբողջությամբ սուննի են (ռուսաստանի 20 միլիոն մուսուլմաններից շիա են միայն Դաղստանի հարավում ապրող 100 հազարի չափ ադրբեջանցիներ)։ Այսինքն՝ Ռուսաստանը մուսուլման բնակչության մասով ըստ էության սուննի իսլամադավան երկիր է։
Արդյունքում լինելով սուննի մուսուլմանական 20 միլիոնանոց բնակչություն ունեցող երկիր, Ռուսաստանը շիա-սուննի գլոբալ երկարաժամկետ կոնֆլիկտի մեջ է նետվում՝ շիաների կողմից։ Թե դա դտրատեգիական առումով ինչ կատաստրոֆիկ հետևանքների կարող է հանգեցնել Ռուսաստանի ներքին խնդիրների առումով, առաջարկում եմ ինքներդ գնահատել…
«պուտինն էլի ռուսներին ֆռռացրեց»-շարքից ։)))))

Հետևեք մեզ նաև Telegram-ում