«Ժողովուրդ». Շաբաթ օրը տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
26/10/2012 09:08
Նմանատիպ
Կարելի է վստահաբար փաստել, որ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման հարցն արդեն լուծված է և ըստ «Ժողովուրդի» տեղեկությունների այն կկայանա առաջիկա շաբաթ օրը: Ի՞նչ սպասելիքներ կան, և արդյոք այդ հանդիպումը ինչ-որ բան կփոխի արցախյան հիմնահարցի լուծման գործում: «Ժողովուրդ»-ի այս հարցին ի պատասխան ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել է. «Սաֆարովի դեպքից հետո սա չի կարող հերթական հանդիպումը լինել, և բնական է’ հիմնական թեման լինելու է Սաֆարովի դեպքը: Համանախագահները պետք է քննարկեն, թե Սաֆարովի դեպքն ինչ վնաս է հասցրել այս ամենին, խոսքը Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի քաղաքականության մասին է, որը, բնական է, լուրջ խոչընդոտ է’ բանակցային գործընթացի հետ կապված»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում