«Հրապարակ». «Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալները պատրաստվում են մասսայական հացադուլ անել
26/10/2012 09:09
Նմանատիպ
Երեկ երեկոյան «Հրապարակին» են զանգահարել «Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալները և ասել, որ պատրաստվում են մասսայական հացադուլ անել: Դժգոհությունների ցանկը շատ մեծ էր’ տեսակցություններ, ուտելիք, սանիտարական վիճակ: Ասում էին, որ պետը’ Արտյոմ Մխիթարյանը, արգելում է սառնարան, պլիտա բերեն, ինչը բոլոր ՔԿՀ-ներում թույլատրված է, հանձնուքների մեծ մասը ետ են վերադարձնում’ հատկապես միրգը, քաղցրեղենը: Տեսակցությունների սենյակում «կամերաներ» են դրել և, ամենակարևորը’ «անմարդկային վերաբերմունք է»: Այս օրերին հացադուլ են անում նաև այլ կալանավորներ, իսկ նրանցից մեկը, որպես բողոքի նշան, երեկ մատն էր կտրել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում