«Հրապարակ». Ուրուգվայը ևս կճանաչի Ղարաբաղի անկախությունը
Նմանատիպ
Պարզվում է’ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը, որն արձանագրվեց նախօրեին, ղարաբաղյան խնդրում «ստատուս-քվոյի» փոփոխության միակ ազդակը չէ: «Step by step»’ քայլ առ քայլ տեխնոլոգիան ժամանակին կիրառվել է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ժամանակ: Ըստ լավատեղյակ աղբյուրների’ մինչև նոյեմբերի վերջ Ղարաբաղի անկախությունը կճանաչի նաև Ուրուգվայը, ինչն արդեն «նոր խոսք» կլինի Ղարաբաղի անկախության ճանաչման հարցում: Բանն այն է, որ Ուրուգվայը բավականին ժամանակ պատրաստ է այդ քայլն անելու, սակայն գերտերությունները, Ռուսաստանը’ ավելի, ԱՄՆ-ն’ մասամբ, խոչընդոտում էին դրան, գտնում, որ վաղ է: Թերթը հիշեցնում է, որ Ուրուգվայի այդ քայլի մասին ժամանակ առաջ խոսում էր ՀՅԴ-ն, որը կանգնած է այս խնդրի ակունքներում’ որպես համասփյուռ կառույց: «Հրապարակի» հիշեցմամբ’ Ուրուգվայն առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ըստ նախնական պայմանավորվածության, նոյեմբերի վերջին Ուրուգվայի խորհրդարանի նախագահը պաշտոնական այցով կլինի Հայաստանում’ այդ հարցերի շուրջ վերջնական պայմանավորվածություններ ձեռք բերելու համար, ապա կմեկնի Ղարաբաղ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում