«Առավոտ». ԲՀԿ խոսնակը անհիմն է համարում ԲՀԿ-ՀՀԿ նոր հուշագրի մասին ենթադրությունը
26/10/2012 09:17
Նմանատիպ
«Չհիմնավորված խոսակցություններ, մտացածին, արհեստակսւնորեն ստեղծված հիմքի վրա’ հետագա դատողություններով հանդերձ», – այսպես է հակադարձել ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն «Առավոտի» հարցին’ խոսակցություններ են շրջանառվում, որ մինչև նախագահական ընտրությունների մեկնարկը ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն նոր հուշագիր են պատրաստվում ստորագրել: Ի դեպ, նկատի ունենալով քաղաքական զարգացումների արագ ընթացքը’ երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը չբացառեց նոր հուշագրի ստորագրումը: Տվյալ ենթադրությունը ԲՀԿ խոսնակը անհիմն է համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում