«Հրապարակ». Սահմանադրական հանրաքվեի առնչությամբ նոր մանրամասներ են հայտնի դառնում
Նմանատիպ
Նոր մանրամասներ են հայտնի դառնում սպասվելիք սահմանադրական հանրաքվեի առնչությամբ, որի մասին օրեր առաջ առաջինը մենք էինք գրել: Հանրաքվեն ոչ միայն ամրագրելու է նոր փոխվարչապետի ինստիտուտի լայն լիազորությունները, այլև որոշակի լուծումներ է տալու օրախնդիր մի շարք հարցերի: Ըստ այդմ’ հնարավոր է սահմանվեն ոլորտային նշանակության 3-4 փոխվարչապետների պաշտոններ, որոնցից մեկը’ առաջին փոխվարչապետինը, հանձնվելու է հենց ԲՀԿ-ին: Հանրապետականի «Հրապարակի» աղբյուրները հայտնում են, որ ՀՀԿ-ն առնվազն 2 փոխվարչապետի պորտֆել է ուզում ունենալ, չի բացառվում, որ չորրորդը տրվի ՕԵԿ-ին: Մնում է հաշվել, թե դա ինչ է նստելու պետական ուռճացված ապարատի ծախսերի տակ կքած հասարակության վրա: Մահմանադրական փոփոխություններով, ըստ նույն աղբյուրների, վերանայվելու են նաև խորհրդարանին, այդ թվում և քվեարկության կարգին վերաբերող հարցեր: Թերթը հիշեցնում է, որ ՀՀԿ գործադիր մարմնում դեռ ժամանակ առաջ խոսվում էր ազատ քվեարկության ռիժիմի ներդրման մասին, ինչի վերաբերյալ նույնպես «Հրապարակը» գրել է: Խոսքն այն մասին է, որ պատգամավորները հնարավորություն կստանան քվեարկել մի քանի ժամվա ընթացքում, ինչը կվերացնի քվորում ապահովելու անհրաժեշտությունը: Սա ուղղակի երկնային մանանա է սաունաներից, կազինոներից, ռեստորաններից, դուբայներից մի կերպ պատգամավոր հավաքող ՀՀԿ-ի ու ԱԺ ղեկավարության համար: Իսկ Գալուստ Սահակյանն ընդհանրապես’ մեծ մաղարիչ պետք է անի, այլևս սրան-նրան զանգելու ու կանչելու հոգսից կազատվի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում