Արմենչիկի ինչի՞ն կամ ի՞նչը նախանձես. կլկլոցի՞ն, թե՞ մուղամին. ՏԵՍԱՆՅՈւԹ
02/10/2015 08:38
Նմանատիպ
Գայանե Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Իրեն հարգող ցանկացած բանական մարդ, ով ինտելեկտ ունի, գնահատում է իրական հոգեւոր արժեքները, երբեք չի կարող արմենչիկների լսարանի մաս կազմել: Այնպես որ` ժողովրդի անունից մի խոսեք: Դահլիճներում «լցվածը»` դեռ ողջ ժողովուրդը չէ: Բացի այդ` դա չափանիշ չէ, որով պետք է առաջնորդվել ու կոչում շնորհել: Է’հ, փահլեւանի շուրջն էլ լիքը ժողովուրդ է հավաքվում ու դիտում լարախաղացին ու քյանդրբազին: Ուրեմն` կարելի է նրան էլ կոչում շնորհել: Քյանդրբազությունն ու արմենչիկությունը նույն մակարդակն է: Ծիծաղելի է նաեւ պնդել, որ Արմենչիկին քննադատողները նախանձում են նրան: Ինչի՞ն կամ ի՞նչը նախանձես: Կլկլոցի՞ն, թե՞ մուղամին: Կամ գուցե այսրոպեական չակերտավոր փառքի՞ն, որը համընդհանուր ծաղրանքի առարկա է եւ ծխի պես անցնելու է գնա…
Հետևեք մեզ նաև Telegram-ում