Հայաստանում գործում է առաջին հայ-կանադական գերժամանակակից կլինիկան
Նմանատիպ
Կանադայում ՀՀ դեսպանության անմիջական օգնությամբ, ՀՀ արտաքին գործերի և առողջապահության նախարարությունների օժանդակությամբ Հայաստանում վերջերս հաջողվել է գործարկել առաջին հայ-կանադական գերժամանակակից կլինիկան: Տորոնտոբնակ բժիշկ Վարդգես Ավագյանի անձնվեր ջանքերով ստեղծված բուժհիմնարկում աշխատում է ութ բժիշկ և 10 խորհրդատու:
Հայաստանում ամբողջությամբ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությամբ աշխատող առաջին կլինիկան համագործակցում է Հայաստանի լավագույն հիվանդանոցների և ապահովագրական ընկերությունների հետ և առաջարկում է բժշկական ծառայությունների լայն շրջանակ’ ներառյալ ուրոլոգիա, գինեկոլոգիա, սոնոգրաֆիա, ընդհանուր ընտանեկան բժշկություն: Հատկապես մասնագիտացված է կլինիկայի ուրոլոգիայի բաժինը, որը, հագեցած լինելով լավագույն ժամանակակից սարքավորումներով, միակն է տարածաշրջանում, որ առաջարկում է ոչ-ինվազիվ ուրոլոգիական հետազոտություններ:
Մեփլ Լիֆսը անմիջականորեն համագործակցում է Կանադայի և Գերմանիայի լավագույն կլինիկաների հետ և անհրաժեշտության դեպքում ստանում հրատապ խորհրդատվություն:
Համագործակցելով ապահովագրական ընկերությունների հետ բուժհիմնարկը նաև շարժական բժշկական ծառայություններ է մատուցում Հայաստանի շրջանների բնակչությանը: Վերջերս կլինիկայի բժիշկները իրականացրել են Քաջարան քաղաքի 192 բնակիչների բուժզննում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում