Գ.Սահակյան. «Մենք երբեք նախահարձակ չենք լինում»
Նմանատիպ
Aravot.am-ը այսօր ԱԺ-ում հրավիրած ասուլիսում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին փոխանցեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի դիտարկումները՝ պոռնիկների եւ բարոյականների մասին: Ըստ պարոն Զուրաբյանի, պոռնիկը երբ բարոյականին ասում է պոռնիկ, դրանից ոչինչ չի փոխվում, պոռնիկի էությունն է ավելի բացահայտվում: Լեւոն Զուրաբյանը սա ասել էր Էդուարդ Շարմազանովի, Հովհաննես Սահակյանի եւ Գալուստ Սահակյանի՝ իրեն ուղղված վիրավորանքներին ի պատասխան:
Այն հարցին, թե արդյոք համաձայն է Լեւոն Զուրաբյանի այդ տեսակետի հետ՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Մենք, իմիջիայլոց, նույնիսկ պոռնիկներին պոռնիկ չենք ասում: Մենք երբեք նախահարձակ չենք լինում: Մենք ընդամենը ցանկացած դեպքում հակադարձում ենք»: Aravot.am-ի այն հարցին՝ բա պոռնիկին ի՞նչ եք ասում՝ արձագանքեցին լրագրողները՝ «Զբոսաշրջիկ»:
Լրագրողների հարցին՝ տեղեկություններ ունե՞ք՝ ո՞ր ընտրակեղծիքներն են այս ընտրություններում մեծ պահանջարկ վայելելու՝ նա պատասխանեց. «Դեռեւս ընտրությունները չեղած՝ արդեն խոսում եք ընտրակեղծիքներից, հա՞: Համենայնդեպս, մենք ամեն ինչ անում ենք, որ բավարար կամ լավ ընտրություններ անցնեն»:
Հարցին՝ ի՞նչ եք անելու, եթե ընդդիմությունը ջախջախիչ պարտության մատնի Սերժ Սարգսյանին՝ Գալուստ Սակայանն այսպես արձագանքեց. «Դա երա՞զ է, թե՞ իրականություն»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում