Մայր Աթոռում հոգեհանգստյան արարողություն կլինի՝ Գուրգեն Մարգարյանի համար
Նմանատիպ
Հոկտեմբերի 27-ին’ ժամը 12:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն’ Հունգարիայում սպանված ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանի համար: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Հիշեցնենք, որ 2004 թվականին ՆԱՏՕ-ի շրջանակներում Հունգարիայի Բուտապեշտ մայրաքաղաքում տեղի ունեցող դասընթացների ժամանակ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարել էր: Ռ. Սաֆարովը հունգարական դատարանի կողմից դատապարտվեց ցմահ ազատազրկման, սակայն վերջերս Հունգարիայի կառավարությունը Ռ. Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջաին, իսկ վերջինս նրան ներում շնորհեց ու բարձրացրեց զինվորական կոչումը: Նշենք նաև, որ Ադրբեջանի այս քայլը արժանացավ միջազգային հանրության քննադատությանն ու պարսավանքին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում