ԱԺ-ն որոշեց սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնել (տեսանյութ)
05/10/2015 15:03
Նմանատիպ
Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշումը: Սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը կողմ քվեարկեց 104, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 3 պատգամավոր:
Մինչ այդ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանն իր ելույթում ներկայացրել էր բոլոր այն փոփոխությունները, որոնք կատարվել են պատգամավորների առաջարկների հիման վրա:
Նա նշեց, որ պատգամավորների առաջարկների հիման վրա կատարված բոլոր փոփոխություններն արժանացել են ՀՀ նախագահի հավանությանը և հենց այդ տեսքով էլ նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի քվեարկությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում