«168 ժամ». ՀՀԿ ԳՄ նիստում որոշվել է դեկտեմբերի 19-ին առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը
Նմանատիպ
Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որի ընթացքում որոշում է կայացվել կուսակցության արտահերթ համագումար հրավիրել դեկտեմբերի 19-ին: Նիստում քննարկվել է արտահերթ համագումարի օրակարգը, որը բաղկացած է լինելու մեկ հարցից’ Սերժ Սարգսյանի առաջադրումը 2013թ. նախագահական ընտրություններում: Գործադիր մարմնի նիստի ավարտից հետո ՀՀԿ մամլո խոսնակ !դուարդ Շարմազանովն ասել է, որ նիստում վարչապետի փոփոխության հարցը չի քննարկվել: Նաև նշել է, որ իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե փոխվարչապետի պաշտոնը հանձնվելու է ԲՀԿ-ին: Շարմազանովը միաժամանակ հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև հանդիպումներ կայանում են, և դրա պատճառը ոչ միայն այն է, որ Ծառուկյանն ԱԱԽ անդամ է, ՀԱՕԿ նախագահ, այլև այն, որ’ «ՀՀԿ-ն ժողովրդավարական արժեքների առաջամարտիկ է, ով կողմ է երկխոսությանը տարբեր ուժերի հետ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում