«Ժողովուրդ». Ծառուկյանը նախատել է Վարդանյանին
27/10/2012 08:24
Նմանատիպ
Քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանի’ Գագիկ Ծառուկյանից բողոքելու հետ կապված’ «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: «Մենք գրել էինք, որ Ազգային գրադարանի գործով հարցաքննվելուց հետո Վարդանյանը դժգոհել էր Ծառուկյանի անտարբերությունից’ նշելով, որ կուսակցության առաջնորդը դրանից հետո իր հետ չի հանդիպել: Վարդանյանն այս տեղեկությունը հերքել էր, սակայն թերթի աղբյուրները նշում են, որ իրականում Ծառուկյանը Վարդանյանին զանգահարել, կանչել է իր մոտ և նախատել, որ նման բան է ասել: Վարդանյանն էլ ստիպված է եղել հերքել: Սակայն իր մտերմիկ շրջապատում ասել է. «Մարդ ռիսկ չի անում մեկի մոտ մի բառ խոսա, սաղ խաբար տվող են, էս ի՞նչ պատմության մեջ ընկա»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում