Դեկտեմբերի 19-ին կկայանա ՀՀԿ արտահերթ համագումարը
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջիկայում կայանալիք արտահերթ համագումարի օրակարգում լինելու է նախագահական ընտրություններում ՀՀ գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ շեշտելով, որ համագումարը կկայանա դեկտեմբերի 19-ին:
Շարմազանովը նաև նշեց, որ ՀՀԿ-ի օրակարգում վարչապետի փոփոխության հարց չկա: Անդրադառնալով այն խոսակցություններին, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին փոխվարչապետի պաշտոն է խոստացվել՝ ԱԺ փոխնախագահը նշեց, որ այդ խոսակցություններն իրականության հետ որևէ աղերս չունեն:
Ինչ վերաբերում է ՀՀԿ և ԲՀԿ առաջնորդներ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումներին, Շարմազանովը նշեց, որ. «այդ հանդիպումներից պետք չէ զարմանալ, որովհետեւ ՀՀԿ-ն Հայաստանի ժողովրդավարական արժեքների առաջամարտիկն է, իսկ ժողովրդավարության մեջ մտնում են երկխոսությունն ու հանդուրժողականությունը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում