Ա.Գրիգորյանը գլխավորում է աղյուսակը Սանկտ Պետերբուրգում անցկացվող արագ շախմատի մրցաշարում
27/10/2012 12:08
Նմանատիպ
Սանկտ Պետերբուրգում Չիգորինի հուշամրցաշարի շրջանակներում անցկացվում է արագ շախմատի մրցաշար, որին մասնակցում են 173 շախմատիստներ:
Armchess.am-ի փոխանցմամբ՝ խաղացված չորս տուրից հետո Ավետիք Գրիգորյանը 4 միավորով գլխավորում է աղյուսակը:
Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել է 3,5, Զավեն Անդրիասյանը, Սերգեյ Գրիգորյանցը, Յուրի Հայրապետյանը’ 3-ական միավոր:
Երեկ ավարտվել է արագ շախմատի մրցաշարը, իսկ այսօր կկայանա փառատոնի գլխավոր մրցաշարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում