Խանջյան 20-ի փլուզման տուժածներից մեկի վիճակը կայուն ծանր է, մեկինը՝ միջին ծանրության, իսկ 3 հոգի դուրս է գրվել
Նմանատիպ
Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետևանքով տուժածներից մեկի վիճակը դեռևս գնահատվում է կայուն ծանր։ Նա ունի բազմակի կոտրվածքներ և գլխուղեղի փոքր ծավալի հեմատոմա։ Այդ մասին տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը՝ հղում անելով ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանին:
Այս պահին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում ևս մեկ տուժած, ում վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության։ Նա բաց և բազմաբեկոր կոտրվածք ունի և դեռևս մշտական գործիքային հսկողության տակ է գտնվում լյարդի ու մակերիկամի շրջանում հեմատոմայի կասկածի պատճառով։
Տուժածներից երեքը հիվանդանոցից դուրս են գրվել և հանգիստ վիճակում են, իսկ մյուս երեքը շարունակում են բուժվել նյարդավիրաբուժության բաժանմունքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում