Կասիլյաս. Դեռ մի քանի տարի կարող եմ խաղալ և ուզում եմ ՉԼ եզրափակչում հանդիպել «Ռեալին»

Կասիլյաս. Դեռ մի քանի տարի կարող եմ խաղալ և ուզում եմ ՉԼ եզրափակչում հանդիպել «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը, ով այժմ հանդես է գալիս «Պորտուում», հերթական հարցազրույցի ժամանակ անդրադարձել է իր ապագային։

-Ցանկանում եմ մինչև վերջ կատարել «Պորտուի» հետ պայմանագրով ստանձնած պարտավորություններս։ Հոգեբանորեն ես լավ վիճակում եմ, ու եթե վնասվածքները խնայեն ինձ, ապա կկարողանամ ևս մի քանի տարի խաղալ։ Դարպասապահներն ավելի երկար են կարողանում խաղալ, քան այլ ամպլուայի ֆուտբոլիստները,-ասել է Կասիլյասը։

Անդրադառնալով «Ռեալին»՝ Իկերն ասել է.

-Շատ ուրախ կլինեի մասնակցել Չեմպիոնների լիգայի եզրափակչին «Պորտուի» և «Ռեալի» միջև։ Դա կնշանակեր, որ իմ ներկայիս թիմն ու իմ կյանքի ակումբը իրենց առաջադրանքները շատ լավ են կատարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում