Պայթյուններ Անկարայում.զոհերի թիվն աճում է՝ 86 (լրացված, տեսանյութ)

Պայթյուններ Անկարայում.զոհերի թիվն աճում է՝ 86  (լրացված, տեսանյութ)

Անկարայում երկաթուղային կայարան տանող կամրջի տակ «Ոչ պատերազմին, խաղաղություն եւ աշխատանք» կարգախոսով արհմիութենական հակառազմական հանրահավաքի մեկնարկից առաջ երկու պայթյուն է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է «Անատոլու» լրատվական գործակալությունը, պայթյունների վայրում մեծ թվով զոհեր եւ վիրավորներ կան: Պայթյունների վայր մեծ թվով շտապօգնության եւ հրշեջ մեքենաներ են ժամանել: Նախնական տվյալներով` պայթյուններն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները:

Նշվում է, որ այդ պայթյունների հետեւանքով մեծ վնաս է կրել նաեւ Անկարայի երկաթուղային կայարանի պատմական շենքը:

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ:

Ավելի ուշ պարզվեց, որ Անկարայում հոկտեմբերի 10-ի առավոտյան ժամը 10-ին տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 30-ի, 126 մարդ էլ վիրավորվել է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը` հղում կատարելով Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը:

Անկարայում երկաթուղային կայարան տանող կամրջի տակ «Ոչ պատերազմին, խաղաղություն եւ աշխատանք» կարգախոսով արհմիութենական հակառազմական հանրահավաքի մեկնարկից առաջ երկու պայթյուն է տեղի ունեցել:

Թուրքական ԶԼՄ-ների համաձայն` նախնական տվյալներով` պայթյուններն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները:

Նշվում է, որ այդ պայթյունների հետեւանքով մեծ վնաս է կրել նաեւ Անկարայի երկաթուղային կայարանի պատմական շենքը: Հանրահավաքի մասնակիցները մտադիր էին կոչ անել Թուրքիայի կառավարությանը վերջ դնել քրդերի հետ բախումներին:

Թուրքական ԶԼՄ-ները հրապարակել են պայթյունների պահը ցուցադրող տեսանյութեր, որտեղ դրանք տեղի են ունենում այն պահին, երբ հանրահավաքը սկսվելուց առաջ մասնակիցները պարում են:

17.10

Անկարայում հանրահավաքի ժամանակ պայթյունի հետեւանքով զոհերի թիվը 47-ի է հասել: Այս մասին հայտարարել է  Անկարայի հանրապետական դատախազ Հարուն Քոդալաքը,  փոխանցում է  թուրքական Hurriyet-ը:

17.28

Անկարայում հոկտեմբերի 10-ի առավոտյան տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 86-ի, վիրավորվել է 186 մարդ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Անատոլու» լրատվական գործակալությունը` հղում կատարելով այդ  երկրի առողջապահության, ներքին գործերի եւ արդարադատության  նախարարությունների համատեղ հայտարարությանը:

«Արմենպրես»-ի խոխանցմամբ, պայթյունների հետ կապված` Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայում կազմակերպված պայթյունների նպատակը երկրում հանրության միասնությունը խաթարելու միջոցով քաղաքացիական դիմակայություն առաջացնելն  է: «Խստորեն դատապարտում եմ մեր միասնությանն ու հավասարությանը, երկրի կայունության խախտմանն ուղղված այդ պայթյունները», -ասել է նա:

Նշվում է, որ ներկայում Թուրքիայի իշխանություններն անում են ամեն հնարավորը հանցագործներին հայտնաբերելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում