Կասորլա. Հույս ունեմ` այլևս չեն սուլի Պիկեին

Նմանատիպ
Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սանտի Կասորլան հույս ունի, որ երկրպագուները կդադարեն սուլել Խերարդ Պիկեին: «Բարսելոնայի» պաշտպանը հերթական անգամ սուլոցների «արժանացավ» Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի` Լյուքսեմբուրգի հետ խաղում, որում իսպանացիները 4:0 հաշվով հաղթանակ տոնեցին:
-Պիկեին հասցեագրված սուլոցներն ազդեցին թիմի վրա, բայց մենք փորձում էինք ուշադրություն չդարձնել և մտածել միայն խաղի մասին: Պիկեն ուժեղ հոգեբանություն ունի: Հույս ունեմ` այլևս նման սուլոցներ չեն լինի,-Կասորլայի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:
Իսպանական մամուլում առաջ են քաշում այն վարկածը, որ Պիկեին սուլում են, քանի որ նա պարբերաբար վատ արտահայտություններով է խոսում «Ռեալի» մասին՝ այդպիսով սրելով «Բարսելոնայում» և մադրիդյան թիմում հանդես եկող իսպանացի ֆուտբոլիստների հարաբերությունները: Ավելի վաղ Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Չավին հայտարարել էր, որ Պիկեին սուլում են հենց «Ռեալի» երկրպագուները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում