Նոյեմբերից 123 միկորավտոբուսային երթուղին փոխարինվելու է ավտոբուսայինով
29/10/2012 18:16
Նմանատիպ
Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն այսօր քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ զեկուցել է, որ հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ շարունակվող ամենօրյա հսկողությանը զուգահեռ ընթանում է Երևանի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, զեկուցվել է նաև, որ մրցույթների արդյունքում նոյեմբերից 123 միկորավտոբուսային երթուղին փոխարինվելու է ավտոբուսայինով:
Հանձնարարել է իրազեկել բնակչությանը մրցույթներից հետո երթուղիների համարների փոփոխության մասին և համապատասխան տեղեկատվությունը հասանելի դարձնել հնարավոր բոլոր միջոցներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում