«Ժողովուրդ». 2010թ.-ին ընդունված խաղատների մասին օրենքի կիրառումը հետաձգել ևս մեկ տարով
Նմանատիպ
Երկու տարի առաջ ՀՀ Ազգային ժողովն օրենք ընդունեց, համաձայն որի’ 2013թ. հունվարի 1 -ից ՀՀ-ում խաղատները պետք է գործեն միայն Սևան, Ջերմուկ, Ծաղկաձոր քաղաքներում: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լայն ժպիտով այս մասին ազդարարեց հասարակությանը, երբ ներկայացնում էր «Հայկական աշխարհ»-ի տեսլականը: Սակայն այսօր իրավիճակ է փոխվել: Ու քանի որ «խառը ժամանակներ» ենք ապրում, ՀՀ կառավարությունը եկել է այն եզրակացության, որ կարելի է 2010թ.-ին ընդունված օրենքի կիրառումը հետաձգել ևս մեկ տարով; «Անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված, որպեսզի մենք հաշվի առնենք մեր հայկական իրականությունը, մեր տնտեսության իրականությունը» ,-ահա այսպիսի հիմնավորում է ներկայացրել ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: Ի՞նչ է սա նշանակում, կամ երկու տարի առաջ օրենքի նախագիծը ներկայացնելիս գործադիր մարմինը հաշվի չէր առել «հայկական իրականությունն ու մեր տնտեսության իրականությունը», կամ ՀՀ նախագահի ընտրություններից առաջ գործադիրը չի ցանկանում Հայաստանում գործող 100 խաղասրահների և 10 խաղատների սեփականատերերին նեղացնել: Երկու դեպքում էլ տխուր պատկեր է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում