«168 ժամ». Ծառուկյանը հակված է «չեզոք» դիրքորոշում որդեգրելու հնարավորությանը
30/10/2012 08:09
Նմանատիպ
ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, թեև կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը դեռ վերջնական որոշում չի կայացրել առաջիկա նախագահական ընտրություններում իր մասնակցության վերաբերյալ, սակայն հակված է, այսպես ասած, «չեզոք» դիրքորոշում որդեգրելու հնարավորությանը: Այսինքն’ ԲՀԿ-ն ընտրություններում սեփական թեկնածու չի առաջադրում, սակայն, միաժամանակ, որևէ այլ թեկնածուի, այսինքն’ գործող նախագահ Սերժ Սարգսյանին, պաշտոնապես չի սատարում: Եթե այս սցենարն իրականություն դառնա, ապա նախագահական ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստանը» կամ կոալիցիա կվերադառնա նախկին’ հավասար անդամի կարգավիճակով, կամ հաջորդ կառավարությունում կստանա մի քանի պորտֆել’ «ոչ կուսակցական» նախարարների համար: Այնպես, ինչպես գործող Սպորտի և երիտասարդության նախարարի դեպքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում