«Ժողովուրդ». Կառավարությունը սկսում է վճարել ԵԴ վճռի համաձայն նշանակված տուգանքները
Նմանատիպ
Կառավարությունը սկսում է վճարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի համաձայն նշանակված տուգանքները: Գործադիրի առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու որոշման նախագիծը: Ըստ այդմ’ ի կատարումն «Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի», «Պողոսյանը և Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի», «Մալխասյանն ընդդեմ Հայաստանի» և «Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի» գործերով վճիռների’այս տարվա 4-րդ եռամսյակում պետք է 49 հազար 288 եվրոյին համապատասխան դրամ տրամադրել: Այդ գումարները պետք է տրվեն կառավարության պահուստային ֆոնդից’ «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածի համաձայն: Իսկ ապօրինի վճիռներ կայացրած դատավորները շարունակում են ստանալ իրենց աշխատավարձերն առանց պահումների:
Հետևեք մեզ նաև Telegram-ում