«Առավոտ». Կանանց «բլիժնի բոյ» մի ուղարկեք. խմբագրական
Նմանատիպ
Արամ Աբրահամյանն «Առավոտի» այսօրվա խմբագրականում գրել է. «Մեր քաղաքական ուժերը վատ սովորություն ունեն’ հակամարտության առաջին ճակատ ուղարկել կանանց: Այդ հոռի ավանդույթը գալիս է այն ժամանակներից, երբ ՀՀՇ-ն իր հեղափոխական ծրագրերն իրագործելու համար ոստիկանների ու կոմունիստական նոմենկլատուրայի դեմ կիրառում էր «կանացի ներուժը»’ այդ ջոկատների անդամներին անվանում էին «բետեեռներ»: Նրանք պատրաստ էին հանել սկզբում կոմունիստների, այնուհետև’ ՀՀՇ-ականների և հետագա բոլոր իշխանավորների աչքերը, փիտրել նրանց, ինչպես նաև’ սեփական մազերը: Վերջին տարիներին ՀԱԿ-ի հանրահավաքներում, եթե ուշադրություն եք դարձրել, օպերայի թատրոնի աստիճանները մեկ-երկու շարքերով շրջապատում էին այդ կանայէ, որոնց շարքերը, ճիշտ է, նոսրացել են, և մարզավիճակն էլ, հասկանալի պատճառներով, այն չէ: Խորհրդարանում նույնպես ժամանակ առ ժամանակ հայտնվում են «վալկիրիաներ» (սկանդինավյան էպոսում ոագմատենչ կանայք], որոնք հանուն սեփական կուսակցությունների պատրաստ են մտնել այնպիսի լեզվակռվի մեջ, որից տղամարդիկ սովորաբար խուսափում են: Մեղավորն, իհարկե, տղամարդիկ են. եթե բան ունեք ասելու, դո՛ւք ասեք, կանանց «բլիժնի բոյ» մի ուղարկեք: Բայց իրենք’ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, նույնպես պետք է զգան, որ ինչ-որ մի պահից ցանկալի է թրերը դնել պատյանների մեջ, վերջապես’մենէ հյուսիսային, սկանդինավյան ժողովուրդ չենէ: Մեզ մոտ, հակառակը’ կինը ավանդաբար զսպող, սուր անկյունները հարթեցնող, հաշտեցնող դեր է խաղում:
Ընդհանրապես, բոլոր տեսակի «բազարային» վեճերը [ոչ միայն կանանց մեջ] առաջանում են այն պատճառով, որ երկու կողմն էլ ցանկանում է, որ իր խոսքը վերջինը լինի: Այդ «վերջին» խոսքն ասելու համար վեճի ամեն մի փուլում կողմերը բարձրացնում են իրենց տված լուտանքների «վոլիումը», որպեսզի այդ’ «վերջին խոսքը» լինի շշպռող, ջախջախիչ, հակառակորդին կապիտուլյացիայի մատնող: Բայց այդ խոսքը իրականում վերջինը չի լինում, գալիս է հաջորդ’ «ավելի ջախջախիչ» խոսքը: Եվ այսպես շարունակ’ ճիշտ մի կաթիլ մեղրի պատմության նման: Ճիշտ է, այդ մի կաթիլ մեղրի դերում կարող է հանդես գալ Սևրի պայմանագիրը:
Այստեղից’ խորհուրդ փորձված և անփորձ քաղաքաբական գործիչներին, ինչպես նաև այլ մասնագիտությունների մարդկանց, մի՛ վախեցեք լուտանքին չպատասխանելուց, մի՜ մտահոգվեք, որ ձեր ընդդիմախոսը դա կընկալի որպես թուլության դրսևորում կամ փաստարկների բացակայություն: Այլ կերպ ասած’ մի´ վախեցեք նման «բանավեճերում» պարտվելուց:
Օրինակ՝ երբ իմ մասին են վատ բան գրում’ ոչ թե ճշմարտությունը պարզելու նպատակով, այլ’ ելնելով ինչ-ինչ անձնական կամ թայֆայական [կուսակցական] նկատառումներից, ես անմիջապես «հանձնվում եմ»’ մտքումս ասելով, «այո, դուք լավն եք, ես’ վատը»»: