Bloomberg: Էրդողանի սպառնալիքները ՌԴ-ին այդքան էլ համոզիչ չեն

Bloomberg: Էրդողանի սպառնալիքները ՌԴ-ին այդքան էլ համոզիչ չեն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի սպառնալիքները՝ Ռուսաստանի հետ առևտրային կապերի դադարեցման և Սիրիայում ՌԴ օդուժի կողմից իրականացվող գործողությունների վերաբերյալ, այդքան էլ համոզիչ չեն: Այս մասին հաղորդում է Bloomberg լրատվական գործակալությունը:

Նույն աղբյուրի համաձայն, Անկարան և Մոսկվան պատմականորեն միշտ հավասարակշռել են թշնամանքի և պրագմատիկ համագործակցության մեջ, իսկ այժմ ՌԴ-ի հետ համագործակցությունից հրաժարվելը հսկայական տնտեսական վնաս կհասցնի Թուրքիային:

Առաջին հերթին, Թուրքիան ՌԴ-ից գնում է բնական գազի 57 տոկոսը, և նրա համար դժվար կլինի փոխարինող գտնել, հաշվի առնելով այն, որ նրա մյուս գլխավոր մատակարար Իրանը ևս աջակցում է Բաշար Ասադին: Միևնույն ժամանակ չի կարելի մոռանալ նաև, որ Մոսկվան և Անկարան հսկայական միասնական այլ ծրագրեր ունեն՝ Թուրքիայում առաջին ատոմային կայանի ստեղծումը և «Թուրքական հոսք» գազատարը:

Եթե դիտարկենք ռուս-թուրքական առևտրային կապերը, որը առկա է դեռևս XVI դարից, ապա ակնհայտ է, որ Ռուսաստանից արտահանման ծավալները դեպի Թուրքիա զգալիորեն մեծացել են: Միևնույն ժամանակ Թուրքիային ձեռնատու չէ նաև հրաժարվել ռուսական հազարավոր տուրիստնրից, ովքեր առանց այն էլ սկսել են ավելի քիչ այցելել Թուրքիա՝ ՌԴ-ում տնտեսական ճգնաժամի պատճառով:

Bloomberg լրատվականը ընդգծում է, որ հիրավի երկու երկրների միջև խճճված հարաբերություններ է ստեղծվել: Այս երկրները հակադարձ հարթությունների վրա են եղել և՛ Առաջին Համաշխարհային, և՛ Կորեական, և՛ իհարկե Սառը պատերազմների ժամանակ: Եվ այժմ՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, երբ ասես թե հակադարձվելու ոչինչ չկա, Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, քննադատում է Ռուսաստանի գործողությունները Սիրիայում: Անկարայի և Մոսկվայի միջև պարբերաբար բախումներ են տեղի ունենում, դա Ուկրաինայի և Ղրիմի հարցում էր, իսկ այժմ էլ՝ Սիրիայի:

Այս ամենով հանդերձ, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ թուրքական տնտեսությունը առանց Ռուսաստանի լուրջ վնասներ կկրի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում