Հայկական տարազը ռուսական եթերում. «Модный приговор»-ի անդրադարձը (տեսանյութ)

Հայկական տարազը ռուսական եթերում. «Модный приговор»-ի անդրադարձը (տեսանյութ)

Ռուսական հայտնի «Модный приговор»  հեռուստահաղորդման թողարկումն անդրադարձ է կատարել հայկական տարազի առանձնահատկություններին։ ՌԴ Առաջին ալիքով հեռարձակվող հաղորդման հյուրը եղել է «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը:

Վերջինը  հաղորդման ընթացքում ներկայացրել է հայ կնոջ և տղամարդու 4 տարազ՝ Վասպուրականի, Կարինի ու Ուրֆայի ասեղնագործության տարրերով։

«Տերյան» մշակութային կենտրոնի ղեկավարը նշել է, որ Վասպուրականում նորաձև էր  կարմիր գույնը, և որ  հայերն այն պաշտպանիչ են համարել, ուստի միշտ հագուստի տակից կարմիր շապիկ են կրել:

Հաղորդմանը ներկայացվել են  նաև հայկական ազգային տարազների առանձնահատկությունները,  հայկական զարդանախշերի  նշանակությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում