Արա Աբրահամյանը ՀՀ-ում կուսակցություն կստեղծի. Պուտինից «դաբրոյի» խնդիր չկա, դա պետք է Մալիշկայից ստանա
14/10/2015 12:14
Նմանատիպ
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հաստատեց. մտադիր է կուսակցություն ստեղծել և մասնակցել ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Վերջինը շեշտեց, որ ներկա դրությամբ նպատակը նախագահ կամ վարչապետ դառնալը չէ, այլ Հայաստանի վիճակի լավացումը:
Աբրահամյանը վստահեցրեց, որ ՀՀ-ի նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է իր այս մտադրությունը և պնդեց, որ ՌԴ-ից ոչ մեկ չի հուշել այս գաղափարի մասին, այսինքն Պուտինից «դոբրոյի» խնդիր չկա. «Ես «դոբրոն» պիտի ստանամ Մալիշկայից»:
Լրագրողների հետ Արա Աբրահամյանի հանդիպման մանրամասներն ու տեսանյութն այս թեմայով քիչ ուշ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում