Լ.Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ
Նմանատիպ
Այսօր ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին:
ՀԱԿ կենտրոնական գրասենյակի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում Նախագահ Տեր-Պետրոսյանը հանգամանորեն արդրադարձել է Հայաստանի ներքաղաքական խնդիրներին՝ մասնավորապես առաջիկա նախագահական ընտրություններին, երկրում առկա սոցիալ-տնտեսական վատթար իրավիճակին և իր տեսակետներն է ներկայացրել Հայաստանի ապագայի և զարգացման հեռանկարների վերաբերյալ: Առաջին նախագահը հատկապես շեշտել է համակարգային կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար մղելու կարևորությունը և հստակեցրել այդ ուղղությամբ անհրաժեշտ առաջնահերթ քայլերը:
Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Բրայեն Ռոռաֆը և Հայ Ազգային Կոնգրեսի ԱԺ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում