«Ժողովուրդ». Արագածոտնի մարզի դատախազի տեղակալը աշխատանքից հեռացվել է ՃՈ աշխատակցին ծեծելու համար
Նմանատիպ
«Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ’ Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Արմեն Մելքոնյանին վերջերս հեռացրել են աշխատանքից, քանի որ ծեծի է ենթարկել ճանապարհային ոստիկանության աշխատակցի: Ըստ թերթի տեղեկությունների’ Մելքոնյանը մեքենան կանգնեցնելու համար ապտակել է ՃՈ աշխատակցին, այնուհետև նրան հրավիրել է իր աշխատասենյակ և դաժանաբար ծեծել: «Ժողովուրդը» փորձել է լուրը ճշտել ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանից, որը պատասխանել է. «Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Արմեն Մելքոնյանը դատախազության համակարգում աշխատանքից ազատվել է 2012թ. օգոստոսի 22-ին’ դատախազին ոչ հարիր վարքագիծ դրսևորելու պատճառով»: Արդյոք նա է այն անբարոյականը, որին ակնարկում էր Սերժ Սարգսյանը, «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պարզել, քանի որ և´ դատախազությունից, և´ ՀՀ նախագահի նստավայրից հրաժարվեցին նախագահականի բացահայտումներից մանրամասներ հաղորդել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում