Այսօր կկայանա «Վերադարձի» դասական երաժշտության վեցերորդ փառատոնի հանդիսավոր փակումը

Այսօր Արամ Խաչատրյան համեգասրահում տեղի կունենա «Վերադարձի» դասական երաժշտության վեցերորդ փառատոնի հանդիսավոր փակումը՝ «Նվիրում Ամալյա Բայբուրթյանի ծննդյան 85-ամյակին» համերգով: 

Ծրագրում հնչելու է Լ.վան Բեթհովեն, Ս.Ռախմանինով, Ֆ.Շոպեն, Ֆ.Լիստ,Վ.Ա.Մոցարտ, Մ.Ռավել, Չ.Կորեա: Մենակատարներն են’ դաշնակահարեր Վահագն Պապյանը (Իսրայել), Բորիս Գիլտբուրգտը (Իսրայել): Համերգին մասնակցում է Գևորգ Հարությունյանը (հարվածային գործիքներ):

Նշենք, որ փառատոնի կազմակերպիչն է «Արվեստների Պատկերասրահ» մշակութային հիմնադրամը: Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:

«Վերադարձի» դասական երաժշտության փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 24-ին, Փառատոնի ընթացքում կայացել է 7 համերգ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում