ՌԴ օդուժը վերջին մեկ օրում Սիրիայում ԻՊ-ի 49 օբյեկտ է ոչնչացրել (տեսանյութեր)

ՌԴ օդուժը վերջին մեկ օրում Սիրիայում ԻՊ-ի 49 օբյեկտ է ոչնչացրել (տեսանյութեր)

Սիրիայում ռուսական օդուժը շարունակել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթակառուցվածքների ուղղությամբ ավիահարվածները:

ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ, «Հմեյմիմ» ավիաբազայից իրականացվել է 33  մարտական թռիչք՝  հարված հասցնելով Համայի, Լաթաքիայի, Դամասկոսի  և Հալեպի  շրջաններում գտնվող 49 օբյեկտի: Արդյունքում ոչնչացվել է հրամանատարական 2 կետ, 3 զինապահեստ,  ստորգետնյա 2 բունկեր, 32 կրակետ լեռնաանտառային տարածքում,  9 հենակետ, ռեակտիվ արկերի պատրաստման արտադրամաս և այլն:

Զինամթերքի խոշոր պահեստի ոչնչացում Համայի նահանգում

Զենքի արտադրամասի ոչնչացում Իդլիբում

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում