Ռոբերտ Հովհաննիսյանը գլխավորում է Չիգորինի հուշամրցաշարի մրցութային աղյուսակը

Ռոբերտ Հովհաննիսյանը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Չիգորինի հուշամրցաշարում երեք տուրից հետո վաստակել է 4 միավոր եւ գլխավորում է աղյուսակը: Նույնպիսի արդյունք ունեն ռուսաստանցիներ Անտոն Դեմչենկոն, Ալեքսանդր Շիմանովը եւ Վլադիմիր Եպիշինը, բայց նրանք հայ շախմատիստին զիջում են լրացուցիչ ցուցանիշներով:

Ավետիք Գրիգորյանը առաջատարներից ետ է մնում կես միավորով: Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը, Արթուր Գաբրիելյանը, Սերգեյ Գրիգորյանցը, Հովիկ Հայրապետյանը, Նիկիտա Մատինյանը եւ Գոռ Հայրապետյանը վաստակել են 3-ական միավոր:

Այս մասին տեղեկացնում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում